Նոր Զելանդիայի բնակիչները լողափին նկատել են ծովից դուրս նետված անհայտ հրեշի կմախք: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Ուսումնասիրելով հրեշի ծնոտը՝ մարդիկ նկատել են նրա սուր ժանիքները:
Ծովային մեռած բնակչի հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ինչ-որ մեկը հրեշի մարմնից հեռացրել է նրա ներքին օրգանների զգալի մասը: Ավելի մանրակրկիտ ուսումնասիրությանը խանգարել է ավազի շերտը:
Այս 30 ֆուտ (10 մետր) երկարությամբ հսկային տեսախցիկով նկարահանել և տեսանյութը տեղադրել են Youtube կայքում: Դրանցից մեկն է Էլիզաբեթ Էնն է, ով նշել է, որ այն ունի հսկայական գլուխ, ատամներ, իսկ մարմնի մի մասն էլ տուժել է հնարավոր հարձակումից:
Մասնագետների կարծիքով՝ «կենդանու կառուցվածքը թույլ է տալիս ենթադրել, որ դա մարդասպան կետ է»:










































