Անդրկովկասյան ավտոմայրուղին և Ռազմավիրական ճանապարհը տրանսպորտային երթևեկության համար փակ են եղանակային վատ պայմանների պատճառով: Այս մասին հաղորդել է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի գծով գլխավոր վարչության մամլո ծառայությունը՝գրում է ria.ru-ն:
«Վրաստանի Հանրապետության տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունը ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության սահմանապահ ոստիկանության խորհրդով 2016թ. հունվարի 21-ից հատուկ արգելված է երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ մինչև հատուկ հրահանգի ստացումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարվում է, որ ճանապարհային պարեկային ծառայության անցակետում կա հյուրանոց և սրճարան վարորդների համար:












































