Վրաստանն այլևս չի զգուշանում Իրանի հետ հարաբերություններում և այդ կապակցությամբ լավատեսորեն է տրամադրված: Այս մասին CNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Գերոգի Կվիրիկաշվիլին:
Կվիրիկաշվիլին դրական է գնահատել Իրանից պատժամիջոցները հանելը:
«Մենք շատ դրական ենք գնահատում Իրանի բացումն ամբողջ աշխարհի համար: Ձեռք բերված համաձայնագիրը զգալի հաջողություն է: Այսօր արդեն մենք չենք զգուշանում Իրանի հետ հարաբերություններում և շատ լավատեսորեն ենք տրամադրված այդ կապակցությամբ»,- ասել է նա:











































