Անգլիայի Ուոքինգ քաղաքում՝ Լոնդոնից ոչ հեռու, տեղի է ունեցեթ ռուս միլիոնատեր Բորիս Բերեզովսկու հուղարկավորության արարողությունը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հոգեհանգիստը տեղի է ունեցել գերեզմանոցի մոտ գործող ուղղափառ եկեղեցում:
Արարողությունը, որին ներկա են եղել Բերեզովսկու դուստրը՝ Ելիզավետան, ընկերուհին, թիկնապահը, ով հայտնաբերել էր դիակը, և չեչենների ներկայացուցիչ Ահմեդ Զակաևը, լրագրողների համար փակ է եղել։
Ականատեսների խոսքերով՝ հոգեհանգստի արարողությունը եղել է համեստ և հանգիստ:
Բորիս Բերեզովսկին մահացել է 2013 թ. մարտի 23-ին՝ Լոնդոնի իր տանը: Հետաքննությունը պարզել է, որ ձեռնարկատերն ինքնասպանություն է գործել։










































