Ամբողջ աշխարհից ժամանած փողոցային նկարիչները մայիսի սկզբին ժամանել են Արգենտինայի մայրաքաղաք՝ ցուցադրելու իրենց արվեստը, հայտնում է ITAR-TASS-ը:
Գրաֆիտիի վարպետների մրցույթը տեղի է ունեցել փառատոնի շրջանակում, որն արդեն 6-րդ անգամ է անցկացվում Բուենոս Այրեսում:
Buenosairesstreetart արթ-խմբի ղեկավար Մեթ Ֆոքս-Տակերի խոսքերով՝ մրցույթը մեծ ճանաչում է գտել արտասահմանցիների շրջանում, որոնք կարող են իրենց աշխատանքները թողնել քաղաքի փողոցներում. «Ստեղծվել է հանդիպելու ու միասին նկարելու հնարավորություն: Բացի այդ, ի տարբերություն աշխարհի մյուս մայրաքաղաքների՝ այստեղ խնդիր չկա ազատ տեղի հետ կապված:
Բուենոս Այրեսում մասնավոր տների սեփականատերերը հաճույքով թույլատրում են նկարազարդել իրենց տների պատերն ու աղյուսե ցանկապատերը:









































