Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Յոհանա Միքլ-Լյայթները կոչ է արել հեռացնել Հունաստանին Շենգենյան համաձայնագրի գործընթացից, եթե Հունաստանը չկատարի ԵՄ արտաքին սահմանները ներգաղթյալներից պահպանելու իր պարտավորությունները՝ հայտնում է Die Welt-ը:
«Եթե Աթենքը միջոցներ չձեռնարկի արտաքին սահմանները պահպանելու ուղղությամբ, ապա անհրաժեշտ կլինի խոսել Հունաստանին շենգենյան տարածքից ժամանակավոր հանելու վերաբերյալ»,- ասել է նա:
ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ հունական նավատորմը ուժեղագույններից է և կարող է օգնել ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու գործընթացին:










































