Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրազիլիան Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո 5 տարում կեռապատկի Իրանի հետ երկկողմ առևտրի ծավալը։ Այդ մասին հայտարարել է Բրազիլիայի զարգացման, արդյունաբերության ու արտաքին առևտրի նախարար Արմանդո Մոնտիրոն։
Նա ընդգծել է, որ 2015 թվականին Բրազիլիայի ու Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1 միլիարդ 670 միլիոն դոլար, ինչը 3 տոկոսով զիջում է 2011 թվականի ցուցանիշը։
Հաղորդվում է, որ Մոնտիրոն նախորդ տարվա հոկտեմբերին 33 հոգանոց առևտրային պատվիրակության կազմում այցելել է Թեհրան, իսկ ապրիլին կամ մայիսին գլխավորելու է Իրան-Բրազիլիա համատեղ տնտեսական հանձնաժողովը։











































