Բելգիայում ոստիկանները ձերբակալել են Բրյուսելի օդանավակայանից 37 միլիոն եվրո արժողությամբ ալմաստների խոշորագույն գողության մեջ կասկածվող մի քանի մարդու: Այս մասին հայտնում է տեղի SudInfo պարբերականը:
Այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցները 40 խուզարկություններ են իրականացրել Բրյուսելի տարածքում, ինչպես նաև Ֆլանդրիայում:
Հանցագործներին ձերբակալելու օպերացիային մասնակցել է շուրջ 200 իրավապահ: Ոստիկանները հայտնաբերել են գողացված թանկարժեք զարդերի մի մասը:
Հաղորդվում է, որ հայտնաբերվել են ոչ միայն փետրվարյան կողոպուտի մասնակիցները, այլև նրանց բազմաթիվ համախոհներ:
Ձերբակալվածների անունները չեն հաղորդվում: Պարբերականի տեղեկություններով՝ ոստիկանական օպերացիայի ընթացքում հնարավոր է հայտնաբերվել են ոչ միայն գողացված ալմաստները, այև դրանց վաճառքից ստացված դրամական միջոցները:










































