WTI տեսակի նավթի գինը Նյու Յորքի բորսայում ժամը 10:50-ին աճել է 7.28 տոկոսով` հասնելով մեկ բարելի դիմաց 31.68 դոլարի` վերջին շաբաթվա ընթացքում ամենաբարձր մակարդակին: Նախօրեին նստաշրջանի բացմանը նավթի մեկ բարելի գինը 29.78 դոլար էր, գրում է TASS-ը:
Վերլուծաբան Ջեֆրի Քերին նշել է, որ «այժմ շուկայում գները հասել են այնպիսի մակարդակի, երբ հիմնարար փոփոխությունների համար պայմաններ են ստեղծվում»: Միաժամանակ նրա խոսքերով` «շատ ժամանակ կպահանջվի, որպեսզի շուկան ուշքի գա գների կտրուկ անկումից հետո»: