Ռազմարդյունաբերությունը ՀՀ Պաշտպանության նախարարության առաջնահերթություններից մեկն է, և գլխավոր նպատակն է երկրում այդ ոլորտի զարգացումը: Այս առումով ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը կարևորում է ՌԴ-ի և Լեհաստանի հետ համատեղ ռազմարդյունաբերական համագործակցությունը:
«Այդ համագործակցության արդյունքում ոչ միայն վերանորոգվելու է ունեցած բազան, այլև արդիականացվելու, իսկ որոշ տեսակներ՝ անգամ արտադրվելու: Մեծ զարգացում է ապրում ռադիոէլեկտրոնիկան և տնտեսական ոլորտը», – ՀՀ գրողների միությունում կայացած հանդիպման ժամանակ ասել է Տոնոյանը` հավելելով, որ տարեցտարի բարձրանում է գիտահետազոտական աշխատանքների համար իրականացվող ներդրումների թիվը:







































