Հնդկաստանի Մումբայ քաղաքում կսկսի աշխատել տաքսի ծառայություն` ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշմամբ վարորդներով: Նախաձեռնության իրականացումը ստանձնել են Wings Travels և Humsafar Trust ընկերությունները, որոնք աջակցում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքներին, հայտնում է The Hindu-ն:
Տաքսի ծառայության գործարկումը պլանավորված է 2017 թվականին: «Մենք ցանկանում ենք Հնդկաստանի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին երաշխավորել նույն իրավունքները, ինչ ունեն մարդիկ Արևմուտքում»,- ասել է Wings Travels-ի հիմնադիր Արուն Խարատը:










































