Microsoft ընկերությունը պարբերաբար նոր գործառույթներ է ավելացնում Skype-ում։ Վերջին թարմացմամբ Android-ի համար նախատեսված տարբերակում ավելացվել է երկու կարևոր գործառույթ։ Նորարարություններից մեկը զանգերի պլանավորման հնարավորությունն է, որի մասին օգտատերը իր ընտրած ժամանակ կստանա հիշեցում։ Այս մասին հայտնում է igate.com.ua-ն։
Երկրորդ նոր գործառույթը դարձել է Office գրասենյակային փաթեթի ֆայլերի սպասարկումը։ Այժմ զրույցի ժամանակ հնարավոր կլինի ուղարկել փաստաթուղթ, աղյուսակ և այլն։ Սեղմման դեպքում այն ավտոմատ կերպով կբացվի համապատասխան հավելվածում։
Skype-ի թարմացված տարբերակն արդեն հասանելի է Play Store-ում։










































