Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հույս է հայտնել, որ կկարգավորվեն Իսրայելի ու Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունները։
Նեթանյահուն Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցություններն ընթացքի մեջ են. «Ներկայումս բանակցում ենք, եթե հաջողության հասնենք, երկու երկրների համար ամեն ինչ շատ լավ կլինի»։
Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացել են 2010 թվականին «Մավի Մարմարայի» միջադեպից հետո, որի ժամանակ սպանվել է Թուրքիայի 11 քաղաքացի։










































