Ավստրալիայում նեղքիթ կոկորդիլոսը (Crocodylus cataphractus) հարձակվել է լողացող կնոջ վրա: Այս մասին հայտնում է ABC News-ը: Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ Արևմտյան Ավստրալիայի Ուինդեմ քաղաքից ոչ հեռու գտնվող կիրճում: Վնասվել է 51-ամյա նկարչուհի Ջեյն Դենիսը ոտքը: Կենդանին վնասել է նրա ոտքի ոսկրերն ու Աքիլլեսյան գարշապարը:
Դենիսի խոսքով՝ ինքը զգացել է, թե ինչպես է կոկորդիլոսը բռնել իր ոտքից, երբ լողում էր կիրճի լճակում: Նա խոստովանել է, որ շատ է վախեցել, սակայն նրան հաջողվել է դուրս պրծնել կենդանու ատամներից:
Նկարչուհուն ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: Այսօր նրան դուրս են գրել հիվանդանոցից: Դենիսը հայտարարել է, որ այլևս այդքան անխոհեմ չի գտնվի, ու մինչ ջուրը նետվելը՝ կմտածի:










































