Sunday, 07 06 2026
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը

«Հովիկ Աբրահամյանը «Բարգավաճ Հայաստանում» ստվերային դերակատարում ունի»

ՀԺԿ-ի նախկին համակիր, Բելգիայում բնակվող Գրիշա Վիրաբյանը նախկինում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե «Բարգավաճ Հայաստանը» երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած կուսակցությունն է և նրա բոլոր գործողությունները պայմանավորված են հենց Քոչարյանի ցանկությամբ:

Գրիշա Վիրաբյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի վերջին օրերին Վարդան Օսկանյանի հայտարարությունների վերաբերյալ՝ առ այն, որ կուսակցությունը պետք է սեպտեմբերին իրեն ընդդիմադիր հռչակի և հիմա էլ ընդդիմադիր կեցվածք ունի: Վիրաբյանի հավաստմամբ՝ ԲՀԿ-ն, եթե հռչակվի էլ ընդդիմադիր, միևնույն է՝ ընդդիմադիր լինել չի կարող, որովհետև միայն մեկ «ներողությամբ» ընդդիմադիր չեն դառնում. «Պարզապես ընտրություններն են մոտենում, «Բարգավաճ Հայաստանն» էլ, բնական է, քվե ստանալու համար պետք է նման հայտարարություններով հանդես գա: Եթե գումարենք այն հանգամանքը, որ լարվածություն կա հետընտրական զարգացումներից հետո, բնական է, որ «Բարգավաճը» կցանկանա ընդդիմադիր երևալ։ Բացի այդ, ընդդիմադիր դաշտը հիմա բզկտված է, անճանաչելի վիճակ է, նրանք էլ այդ ամենից օգտվում են»,- ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, որ եթե, այնուամենայնիվ, ընտրություններից հետո ԲՀԿ-ն իրեն ընդդիմադիր հռչակի, ի՞նչ կարող է դա նշանակել, արդյո՞ք կուսակցության ներսում երկփեղկվածություն չի առաջանա, Վիրաբյանն ասաց. «Մենք շատ ենք լսել, որ «Բարգավաճից» հայտարարում են, թե կոալիցիա են մտնում, կոալիցիայից դուրս են գալիս, նախագահական ընտրություններին չեն մասնակցում, կամ հակառակը՝ իրենց առաջնորդին բնորոշ են գործում։ Նրանց բոլոր հայտարարությունները պոպուլիստական են և ոչ քաղաքական, ուրիշ ոչինչ, նրա հետ որևէ հույսեր կապել պետք չէ, ես չեմ տեսնում որևէ շանս, որ «Բարգավաճը» կարող է դառնալ ընդդիմադիր կուսակցություն: Ուղղակի շատ փոքր հատված, հնարավոր է՝ անկեղծորեն դրան հավատալով, մտել են կուսակցություն, բայց ընդդիմադիր դառնալու դեպքում այդ կուսակցությունից ոչինչ չի մնա»:

Այն հացրին, թե հնարավո՞ր է այդ փոքր հատվածի մեջ է մտնում նաև Վարդան Օսկանյանը, Վիրաբյանը նշեց. «Վարդան Օսկանյանը Քոչարյանի խոսնակի դերն է կատարում, և այն քայլերը, որ ինքը անում է՝ հետախուզական քայլեր է անում Քոչարյանի համար: Բնական է, որ անձամբ ինքն ընդդիմադիր է, որովհետև իր դեմ քրեական գործ է հարուցված, ուրիշ կերպ լինել չի կարող, բայց ես սուբյեկտիվորեն գնահատում եմ իրեն տարբեր իրադարձությունների ժամանակ իր կատարած քայլերով, նաև՝ մարտի մեկի»:

Արձագանքելով մեր այն դիտարկմանը, թե երեկ հրավիրված ասուլիսում Օսկանյանը ներողություն էր խնդրել 1991-2008 թթ.տեղի ունեցած իրադարձությունների համար, Գրիշա Վիրաբյանն ասաց. «Մարտի մեկի կատարվածը պետք չէ ընդհանուր դիտարկել, ներողություն խնդրել և վերջ: Մարտի մեկն ու հոկտեմբերի 27-ն այնքան ցավալի դեպքեր են, որ մեկ բառով կամ մեկ ներողությամբ ոչինչ անել չես կարող: Ես դա չեմ համարում անկեղծ, որովհետև ներողություն խնդրողը նաև պետք է մատնացույց անի իրական մեղավորներին»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ երբ «Բարգավաճ Հայաստանը» գոյություն չունենա, նշանակում է Քոչարյանն այլևս չի ուզում զբաղվել քաղաքականությամբ. «Դա իր ստեղծած կուսակցությունն է, իր ծրագրերն է առաջ տանում, ինքն իր ծրագիրն իրականացնում է Վարդան Օսկանյանի միջոցով, մանավանդ որ վերջինիս ինքը գործուղեց այդ կուսակցություն»:

Ի դեպ, Գրիշա Վիրաբյանի գնահատմամբ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ «Բարգավաճ Հայաստանում» ստվերային դերակատարում ունի և իր խնամիական կապերի միջոցով փորձում է «իր ձեռքը պուլսին պահել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում