Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի վարժարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, գրում է թուրքական Hurriyet թերթը:
Պայթյունի հետևանքով տուժել է երեք ուսանող: Նրանք բոլորը հոսպիտալացվել են:
Ականատեսների խոսքով` դեպքի պատճառը եղել է ինքնաշեն պայթուցիկ սարքը: Տեղի ունեցածի մասին պաշտոնական տեղեկատվության դեռևս չկա:












































