Warner Bros ընկերությունը իրավունք է ձեռք բերել ստեղծելու «Գետնախորշերն ու հրեշները» (Dungeons and Dragons) սեղանի խաղի մոտիվներով ֆանտաստիկ ֆիլմը՝ հաղորդում է Deadline-ը:
Ֆիլմի սցենարը կգրի Դևիդ Լեսլի Ջոնսոնը («Տիտանների զայրույթը», «Կարմիր գլխարկ»)՝ կինեմատոգրաֆիստ Ֆրենկ Դարաբոնտի ուսանողը:
Ապագա ֆիլմի պրոդյուսերներ են նշանակվել Ռոյ Լին («Կարանտին», «Անկոչները») և Քորթնի Սոլոմոնը:
Ներկայում ստուդիան որոնում է ֆիլմի ռեժիսորին:
«Գետնախորշերն ու հրեշները» խաղը ստեղծվել է 1974թ.: Փաստացի ամբողջ խաղային պրոցեսը ընթանում է խաղացողների երևակայության մեջ ու խոսքերում: 1970-ականներին խաղը կուլտային կարգավիճակ ձեռք բերեց շնորհիվ ֆենթեզի գրականության: Այսօր այն իր ոճի մեջ ամենահաջողված խաղերից է:











































