Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ ապաստանի կարիք ունեցող բոլոր փախստականներին ընդունելու փորձը կարող է լիովին ապակայունացնել եվրոպական հասարակությունը։
BBC-ին տված հարցազրույցում Վալսն ընդգծել է, որ միգրացիոն ճգնաժամը սպառնալիքի տակ կդնի Եվրոպայի ապագան։ Ուստի ֆրանսիացի վարչապետը կոչ է արել ուժեղացնել վերահսկողությունը ԵՄ արտաքին սահմաններին։
Վալսն ուղիղ չի քննադատել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ով համաձայնել է ընդունել ներգաղթյալներին։ Ֆրանսիացի վարչապետը նրա քայլն անվանել է արիական, սակայն նշել է, որ արդյունքում փախստականները սխալ ազդանշան են ստացել։
Վալսի կարծիքով՝ պետությունների ղեկավարների հայտարարությունները ներգաղթյալների ընդունման պատրաստակամության մասին ակնթարթորեն գրավում են նրանց ուշադրությունն ու հրահրում փախստականների հոսքի էլ ավելի մեծացման, ինչը սպառնում է սոցիալական և ժողովրդագրական խնդիրներով։
Ֆրանսիայի վարչապետն անդրադարձել է նաև միջազգաին ահաբեկչության թեմային։ Նա խոստացել է, որ աղմկալի ահաբեկչությունների շարքից հետո Ֆրանսիայի կողմից սահմանված անվտանգության ուժեղացված միջոցառումները չեն չեղարկվի մինչև ԴԱԻՇ-ի վերջնական ջախջախումը։







































