Անկախ կինոյի «Սանդենս» փառատոնը մեկնարկել է ԱՄՆ Յուտա նահանգի Փարք Սիթի քաղաքում: Այս մասին ասվում է կազմակերպիչների կայքում:
Նշվում է, որ փառատոնային ծրագրում ընտրված ավելի քան 120 մշակված գործերի թվում է ավելի քան 90 համաշխարհային պրեմիերա:
2016-ի փառատոնի մրցութային ծրագրում ընտրվել է 65 գործ: Հաղթողներ կընտրվեն մի շարք անվանակարգերում:











































