Տաջիկստանի ոստիկանության աշխատակիցները 2015-ին ստիպողաբար սափրել են 13 հազար տղամարդու մորուք` երկրի Խատլոնսկի մարզում: Այս մասին հայտնել է ներքին գործերի մարզային բաժնի պետ Բահրոմ Շարիֆզոդուն, գրում է Lenta.ru-ն:
«Տարվա ընթացքում կարգի են բերվել 12 818 քաղաքացիների մորուքներ»,- հայտարարել է Շարիֆզոդան: Նրա խոսքերով` 1773 կանայք ու աղջիկներ հրաժարվել են սատր (հիջաբ) կրելուց: Մարզի տարածքում սատրի վաճառքով զբաղվող 162 վաճառակետ է փակվել:
Տաջիկստանի ոստիկանությունը փորձում է երկրի բնակիչներին ստիպել հրաժարվել մորուք և հիջաբ կրելուց, տաջիկների համար «խորթ» մշակույթի դեմ պայքարի արշավի շրջանակներում:








































