Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովն իր թուրք գործընկեր Սեյֆուլահ Հաջիմուֆտյուօղլուի հետ քննարկել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ուժերի համախմբման և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության խորացման հարցերը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն։ Հանդիպումը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Տուրչինովի կողմից Թուրքիա այցի ընթացքում:
Տուրչինովի խոսքով` Ուկրաինան և Թուրքիան ունեն պատմական եզակի հնարավորություն միավորելու քաղաքա-դիվանագիտական, ռազմատեխնիկական և տնտեսական պաշարները սևծովյան տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտմանը դիմակայելու համար:
Թուրք ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի խոսքերով` «մեր երկրները պետք է առաջատար դեր խաղան տարածաշրջանային անվտանգության արդյունավետ համակարգ ստեղծելու գործում»:









































