Ահաբեկչական խմբավորումները չեն կարող լինել Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով բանակցությունների մասնակից, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հինգշաբթի ելույթ ունենալով Դավոսի տնտեսական ֆորումում, գրում է RIA Novosti-ն:
«Մենք պատրաստ ենք Սիրիայի ցանկացած նախաձեռնության: Բանակցություններին պետք է լինին չափավոր ընդդիմության ներկայացուցիչները: Սակայն ահաբեկչական խմբավորումները չեն կարող մասնակից լինել Սիրիայի ճգնաժամի կարգավորման բանակցային գործընթացին»,- ասել է Դավութօղլուն:
Նրա խոսքերով` Անկարան տարբերություն չի դնում ԴԱԻՇ-ի և Թուրքիայում արգելված Քրդրստանի աշխատավորական կուսակցության միջև:











































