Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի օդանավակայանում ուղևորներն ականատես են եղել ուժեղ ավազե փոթորկի: Հաշված վայրկյանների ընթացքում թռիչքուղին և տերմինալները հայտնվել են խավարում, հաղորդում է Vesti-ն:
Տեսանելիությունը կրճատվել է մինչև մեկ մետր: Անապատի կենտրոնում տեղակայված քաղաքի համար նման երևույթները հազվադեպ չեն: Դա սովորաբար տեղի է ունենում հենց գարնանը՝ փոթորիկների սեզոնին:







































