Հնդկաստանում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել միլիոնատեր Մոհամմեդ Նիշամին, որը մեղավոր է ճանաչվել իր թիկնապահի սպանության համար: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հետաքննության հաղորդմամբ՝ 38-ամյա Նիշամը, զայրանալով իր 50-ամյա թիկնապահի վրա, որը հապաղել է իր ավտոմեքենայի առաջ դարպասները բացելիս, նրան վրաերթի է ենթարկել, հետո ծեծել է երկաթե ձողով:
2 շաբաթ անց թիկնապահը հիվանդանոցում մահացել է ստացած վնասվածքներից:
Դատարանի վճռում նշվում է, որ Հնդկաստանի հարուստ բնակիչները չափազանց եսակենտրոն են դարձել և մեծության մոլուցքով են տառապում:








































