Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ ԵՄ-ին ներկայում սպառնում են մի քանի խնդիրներ, որոնք կարող են պառակտել այն։
Դավոսի տնտեսական համաժողովի ժամանակ Վալսը հայտարարել է, որ իր կարծիքով՝ այդ վտանգներն են՝ ահաբեկչությունը, միգրացիոն ճգնաժամը և ԵՄ-ից Բրիտանիայի հնարավոր ելքը։
Նա հույս է հայտնել, որ Բրիտանիայի հետ կհաջողվի պայմանավորվել այդ հարցով։
Ավելի վաղ բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր ԵՄ-ին հետագա անդամակցության վերաբերյալ երկրում հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին։








































