Նավթով լի առաջին լցանավը 40 տարում առաջին անգամ ԱՄՆ-ից Եվրոպա է ժամանել, գրում է The Financial Times-ը: Այն կբեռնաթափվի Ֆոս նավահանգստում՝ Մարսելի մոտ, որտեղից նավթը խողովակաշարով կուղարկվի Շվեյցարիայի կամ Գերմանիայի նավթավերամշակման գործարաններ:
Արտահանումը վրսկսվել է վերջերս ԱՄՆ-ից արտասահման նավթի մատակարարումների արգելքը հանելուց հետո, որը գործել է40 տարի:
Փոխադրումը կատարել է Vitol-ը՝ աշխարհի խոշորագույն անկախ նավթ վաճառողը: Ընկերությունը հումքը կվերամշակի Carlyle խմբի հետ համատեղ:
Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է 2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որով հանվել է ամերիկյան նավթի արտահանման՝ ավելի քան 40 տարի առաջ սահմանված արգելքը:









































