Երեքշաբթի Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Սիրիա կատարած այցի ժամանակ հանդիպել է երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Իրանի դիվանագիտական գերատեսչությունում իր աղբյուրին:
«Սալեհին ժամանել է Դամասկոս, նրան ընդունել է նախագահ Բաշար Ալ-Ասադը»,- ասել է անանուն դիվանագետը:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարը Սիրիայի կառավարությանը և ընդդիմադիր այն խմբավորումներին, որոնք աջակցում են հակամարտութան խաղաղ կարգավորման գաղափարին, երկխոսության կոչ է արել:
Իրանի արտգործնախարարի և Սիրիայի նախագահի միջև բանակցությունների մանրամասները դեռևս չեն հաղորդվում:










































