«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը ցանկանում է հզորացնել թիմի հարձակման գիծն ընթացիկ տրանսֆերային ժամանակ:
ESPN-ի տեղեկությունների համաձայն՝ առաջիկա օրերին «կարմիր սատանաներ»-ը ՊՍԺ-ի հետ բանակցություններ կսկսեն՝ հարձակվող Էդիսոն Կավանիի տրանսֆերի ձեռքբերման շուրջ:
28-ամյա ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են «Յունայթեդ»-ի ներկայացուցիչների հետ: Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Կավանին մասնակցել է 16 հանդիպումների և դարձել 10 գոլի հեղինակ:









































