Սիրիայի ռազմաօդային ուժերը դեկտեմբերի վերջից ոչնչացրել են ահաբեկիչների 1662 օբյեկտ՝ ներառյալ հրամանատարական կետերը և արկերի արտադրության ընդհատակյա գործարանը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով սիրիական բանակի հրամանատարության հայտարարությանը:
«Սիրիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են ահաբեկչական կազմակերպության 1662 օբյեկտ Դամասկոսի, Հոմսի, Համայի, Իդլիբի, Հալեպի և Դեյր էզ-Զորի շրջաններում… Անցյալ ամսվա 27-ից մինչև այսօր իրականացվել է 481 մարտական թռիչք»,- ասվում է հայտարարության մեջ:
Իդլիբ գավառում ոչնչացվել է ահաբեկիչների հրամանատարական շտաբը, որտեղ կանոնակարգվել են ահաբեկիչների հրթիռների արձակումները, ինչպես նաև 4 հրամանատարական կետ, զինամթերքի արտադրության ընդհատակյա գործարան:
Հալեպում ոչնչացվել են զենքի 3 պահեստ, հրամանատարական կետ և մի քանի ամենագնացներ՝ գնդացիրներով:








































