Մակեդոնիայի իշխանությունները հայտնել են ներգաղթյալների համար Հունաստանի հետ սահմանը փակելու որոշման մասին, որտեղ կուտակվել է արդեն մոտ 600 մարդ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Սկոպիե քաղաքի ոստիկանությունը հաստատում է, որ նման որոշման ընդունման պատճառը տեխնիկական խնդիրներն են՝ կապված Սլովենիա ուղևորվող գնացքների հետ, որը սովորաբար դառնում է ներգաղթյալների համար Մակեդոնիայից հետո դեպի Եվրոպայի խորքը հաջորդ կանգառ։
Ոստիկանությունը նշում է, որ դրա պատճառով ներգաղթյալների մնալը Մակեդոնիայում ձգձգվում է և բացասաբար ազդում երկրում կյանքի վրա։ Ուստի նրանց այլևս երկիր չեն թողնի։
Չորեքշաբթի Սերբիան և Խորվաթիան հայտարարել էին, որ այլևս իրենք ներգաղթյալների չեն ընդունի և պատրաստ են թողնել նրանց անցնել իրենց տարածքով միայն այն դեպքում, եթե ներգաղթյալները ծրագրում են քաղաքական ապաստանի խնդրանքով դիմել Ավստրիայի և Գերմանիայի իշխանություններին։
Ավստրիան ավելի վաղ հայտարարել էր Շենգենյան համաձայնագրի գործողության դադարեցման մասին։






































