Մոլդովայի խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ վիրավորվել է 15 մարդ՝ հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում անելով բժիշկներին։ Նշվում է, որ հոսպիտալացվածներից 9-ը ոստիկաններ են։ Տուժածների մոտ ախտորոշվել են հենաշարժողական ապարատի և գլխի միջին ծանրության վնասվածքներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քիշնևում ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ և հեռացրել խորհրդարանի շենքից։
Ցուցարարները դեմ են հանդես եկել Պավել Ֆիլիպի գլխավորությամբ նոր կառավարության հաստատմանը։
Ընդդիմադիրները մտադիր են շարունակել բողոքի ակցիաներն այսօր առավոտյան։










































