Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները շարունակել են նվազել: Այս մասին վկայում են աճուրդի տվյալները:
Նշվում է, որ Նյու Յորքի բորսայում WTI մակնիշի նավթի գներն ընկել են ավելի քան 5 տոկոսով` հասնելով մինչև 26.92 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 1.18 դոլարով` մեկ բարելի դիմաց հասնելով 27.58 դոլարի:












































