Այսօր՝ մայիսի 7-ին, Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենան Վլադիմիր Գասպարյանին դիմում է ներկայացրել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Հ. Քոչարյանը խնդրում է ՀՀ Ոստիկանապետից, որպեսզի իր դիմումի համաձայն՝ ազատվի ՕՎԻՐ-ի պետի պաշտոնից և ոստիկանության համակարգից:
ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը բավարարել է Հովհաննես Քոչարյանի դիմումը, և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը ազատվել է ոստիկանապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել Անձնագրային և վիզաների վարչության պետ: