Նորվեգիան սկսել է փախստականներին ավտոբուսով հետ ուղարկել դեպի Ռուսաստան: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Նշվում է, որ փախստականների առաջին ավտոբուսը Կիրկենես քաղաքից մեկնել է հունվարի 20-ի գիշերը և արդեն հատել Ռուսաստանի հետ սահմանը:
Էմիգրացիայի գործերով նախարար Սիլվի Լիստաուգը հայտարարել է, որ փախստականներին տանում են Նիկել և Մուրմանսկ քաղաքներ:
«Եթե Նորվեգիան ցանկանում է ապաստան հատկացնելու արդաարցի քաղաքականություն ունենալ, մենք պետք է հետ ուղարկենք նրանց, որոնք պաշտպանության իրավունք չունեն»,- ասել է Լիստաուգը:
Նա հավելել է, որ գործող ռուսական մուտքի արտոնագիր ունեցող, սակայն ապաստան խնդրող բոլոր փախստականները Ռուսաստան կուղարկվեն:










































