Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2001 թվականի սկզբից մինչև 2015 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը (SOFAZ) Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Ազերի-Չըրաղ-Գյունշելի» (ԱՉԳ) նավթագազային հանքավայրերի բլոկի մշակման նախագծի իրագործման շրջանակներում ստացել է 117 միլիարդ դոլար։
Այդ մասին հայտնել է SOFAZ-ը։ Վերջինս հայտնել է, որ 2015 թվականին էլ ԱՉԳ նախագծի շրջանակներում ստացել է 6.9 միլիարդ դոլար։ ԱՉԳ-ի մշակման վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է 1994 թվականին։ ԱՉԳ-ի ապացուցված նավթի պաշարները կազմում են մոտ մեկ միլիարդ տոննա։










































