Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ալմաստների արդյունահանումն անհավանական բարդ գործընթաց է, որով կարող են զբաղվել ոչ բոլորը։ Լուսանկարիչ Ֆելիպե Ֆան որոշել է ցուցադրել այն բոլոր բարդությունները, որոնց մարդիկ բախվում են ալմաստի արդյունահանման ժամանակ։
Դրա համար նա մեկնել է Բրազիլիա՝ Մինաս Ժերայս նաhանգ, որը հայտնի է թանկարժեք քարերի ու մետաղների հանքավայրերով։ Նա ցուցադրել է, թե ինչ զրկանքների են պատրաստ ալմաստ արդյունահանողները։











































