Կուտակված խնդիրները լուծելու համար ԱՄՆ-ի և Ռուսաստանի փոխհարաբերությունները պետք է լինեն այնքան բարձր մակարդակի վրա, որքան ԽՍՀՄ-ինը և Միացյալ Նահանգներինը մինչև Երկրորդ աշխարհամարտը: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ սկսելով իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները:
«Դուք, երևի, դա ավելի լավ գիտեք, քան մեկ ուրիշը։ Այժմ մեր առջև ծառացել են մի շարք խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է համագործակցության նման մակարդակ»,- ասել է Քերին:
Քերին ՌԴ նախագահին նաև պատմել է այն մասին, որ մի քանի ժամ առաջ զբոսնել է Կարմիր հրապարակում և այնտեղ զրուցել Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ: