Հյուսիսային Դակոտայի համալսարանի մասնագետները հետազոտել են ջրագռավի, որպեսզի հասկանան, թե ինչպես է ծնողների տարիքը ազդում սերնդի երկարակեցության վրա, գրում է Post Jargon-ը: Բազմաթիվ դիտարկումների համաձայն՝ տարեց ծնողներից ծնված երեխաները շատ երկար չեն ապրում: Սակայն մինչև վերջերս գիտնականները չգիտեին դրա պատճառը:
Հավանաբար, էությունը երեխաների ԴՆԹ-ի մեջ է, ավելի ճիշտ՝ տելոմերների երկարության, ինչը ուղղակիորեն կապված է երկարակեցության հետ: Որքան երկար է տելոմերը, այնքան երկարակյաց է օրգանիզմը: Տարեց ծնողների տելոմերները կարճանում են:
Դեռևս այնքան էլ հասկանալի չէ՝ նրանք կարճ տելոմերներ ժառանգում են ծնողների՞ց, թե՞ դրանք կարճանում են նախածննդյան կամ հետծննդյան փուլում:











































