ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այցով ժամանել է Շվեյցարիա, հայտնում է Associated Press-ը:
Սպասվում է, որ Քերին Ցյուրիխում կհանդիպի Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ:
Դրանից հետո Քերին ծրագրում է մեկնել Դավոս` տնտեսական համաժողովի, և այցելել Սաուդյան Արաբիա, Լաոս, Կամբոջա և Չինաստան:








































