Պակիստանում ՀՀՊ-ի համար անտեսանելի թևավոր հրթիռ են փորձարկել: Այս մասին հայտնում է Dawn թերթը:
Երկրի պաշտպանության նախարարության տվյալներով՝ «Raad հրթիռը, որը հայտնի է նաև որպես Hatf VIII, 350 կմ հեռահարությամբ, կարող է միջուկային մարտագլխիկ կրել»:
«Ցածր բարձրության վրա թռիչքի ժամանակ մանևրելը հրթիռին հնարավորություն է տալիս խուսափել հակահրթիռային պաշտպանության ժամանակակից համակարգերի կողմից հայտնաբերվելուց և բռնվելուց»,- ասվում է Պակիստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Raad-ի փորձարկումը չորեքշաբթի 7-րդն է 2007 թվականից ի վեր:










































