Այսօր Եվրամիության նախարարների խորհրդի շուրջ 3500 ծառայողներ գործադուլ են անցկացնում, այսպես կոչված, «եվրոպական» թաղամասում՝ Բրյուսելում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաների արհմիության տեղեկատվությունը, ակցիայի նպատակն է բողոքել «եվրոկրատների» (այդպես են մամուլում անվանում միության իշխանական ինստիտուտների աշխատակիցներին) աշխատավարձերի և նպաստների կրճատման ԵՄ պետությունների ծրագրերի դեմ: Նրանք բողոքում են նաև թոշակի տարիքի բարձրացման դեմ՝ 63-ից 67 տարեկան:
Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի աշխատակիցները գործադուլին չեն մասնակցում:
ԵՄ խորհրդի արհմիությունում հայտարարում են, որ աշխատավարձի կրճատումը մոտակա 15 տարիներին կհանգեցնի բարձրաստիճան պաշտոնյաների գնողունակության նվազմանը 60%-ով: Արհմիության ներկայացուցիչները պնդում են, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը կազմում է ԵՄ բյուջեի ծախսերի ընդամենը 3%-ը:
ԵՄ վարչական ծախսերի կրճատումը քննարկվում է առաջիկա 7 տարիների համար ազգային բյուջեի ծրագրի համաձայնության շրջանակներում: ԵՄ վարչական ծախսերի կրճատման օգտին հանդես է գալիս մասնավորապես Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:










































