SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 18-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արմավիր քաղաքի բնակիչ, տեղի 4-րդ ավագ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի, 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղի բժիշկներն ամեն հնարավորն անում էին, որպեսզի փրկեն երեխայի կյանքը, սակայն՝ ապարդյուն: Երեխան, ով վրաերթի էր ենթարկվել հունվարի 11-ին, մահացավ, իսկ վրաերթը կատարողը, ով նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել էր փախուստի, հայտնաբերվել էր ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների կողմից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, հունվարի 11-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցում` Երևանյան լճի կամրջի վրա վրաերթի էր ենթարկել հետիոտն, Արմավիր քաղաքի բնակիչ, 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանին:
Մանրամասները՝ shamshyan.com-ում










































