Որքան բարձր հարկում է ապրում հիվանդ սիրտ ունեցող մարդը, այնքան ավելի դժվար է նրան փրկելը: medportal.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել են կանադացի բժիշկները:
Ցածր հարկերում ապրող մարդիկ ավելի մեծ հնարավորություն ունեն փրկվելու սրտի կանգի դեպքում, քան նրաք, ում բնակարանը բարձրահարկ շենքի վերջին հարկերում է: Գիտնականները նման եզրակացության են հանգել սրտի կանգ ունեցած 8742 հիվանդների տվյալներն ուսումնասիրելուց հետո:
Պարզվել է՝ նրանց մեջ, ովքեր ապրել են երրորդ հարկից ցածր հարկում, փրկվողների թիվը մոտ 2 անգամ ավելի է եղել, քան նրանց, ում բնակարաններն ավելի բարձր հարկերում են եղել (փրկվելու մակարդակի տոկոսային արտահայտությունը՝ 4,2% և 2,6% համապատասխանաբար): Այդ ցուցանիշն ավելի ցածր է եղել նրանց շրջանում, ովքեր ապրել են 16-րդ հարկից բարձր հարկում՝ 1%-ից պակաս: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց, ովքեր ապրել են 25-րդ և ավելի բարձր հարկերում:
Դա կապված է այն բանի հետ, որ վերջին հարկերի բնակարաններին հասնելու համար բժիշկներն ավելի շատ ժամանակ են ծախսել, ավելի շատ դռներ են բացել, վերելակ են օգտագործել, այլ գործողություններ կատարել: Իսկ սրտի կանգ ունեցած հիվանդին փրկելու համար ամեն րոպեն թանկ է:










































