Վիրաբույժներ Սերջիո Կանավերոն և Ժեն Սյաոտինը հաստատել են, որ մարդու գլխի հաջող փոխպատվաստումն իրական է, հայտնում է korrespondent.net-ը:
Կանավերոն ասել է, որ նյարդային բջիջների միացման մեթոդը պոլիէթիլենգլիկոլի օգնությամբ առնետների վերջույթներին շարժունակություն են հաղորդել վիրահատական միջամտությունից մի քանի շաբաթ անց: Բացի առնետներից, նա փորձեր է կատարել նաև կապիկի վրա, և վիրահատությունը նույնպես հաջող է անցել:
Գիտնականի խոսքերով` Չինաստանում գլխի փոխպատվաստման բնագավառում փորձեր արդեն կատարվել են և բավականին հաջող:










































