Սաուդյան Արաբիան և աշխարհի մյուս երկրները Թեհրանից սպասում են քաղաքականության փոփոխություն` անհրաժեշտ, որպեսզի Իրանը դառնա «միջազգային հանրության հարգելի անդամ»: Այս մասին հայտարարել է սաուդյան ԱԳՆ ղեկավար Ադել էլ-Ջուբեյրը, գրում է New York Times-ը:
«Աշխարհն Իրանից փոփոխությունների նախանշաններ ` սպասում` հուսալով, որ այն հեղափոխական աքսորյալ պետությունից կվերածվի միջազգային հանրության հարգելի անդամի»,- գրել է էլ-Ջուբեյրը պարբերականի իր հոդվածում:
«Հարցն այն է` արդյոք Իրանը ցանկանում է ապրել միջազգային համակարգի օրենքներով, թե ցանկանում է մնալ հեղափոխական համակարգ` հակված միջազգային իրավունքի սկզբունքներին չենթարկվելուն: Վերջիվերջո, մենք ցանկանում ենք տեսնել Իրանի, որն աշխատում է խնդիրների լուծման շուրջ այնպես, որ դա մարդկանց թույլ կտա խաղաղության մեջ ապրել: Սակայն դրա համար Իրանի քաղաքականության և վարքագծի մեջ զգալի փոփոխություններ անհրաժեշտ կլինեն: Մենք դեռ պետք է դա տեսնենք»,- ընդգծել է նա:








































