Նիդերլանդներում էմիգրանտները հացադուլ են անցկացնում ընդդեմ, իրենց կարծիքով, պահման անմարդկային պայմանների: Ինչպես հաղորդել է երկրի անվտանգության և արդարադատության նախարարը, Ամստերդամի Սխիփհոլ օդանավակայանում էմիգրանտների կենտրոնի հացադուլավորներին են միացել ապաստան փնտրող 60 մարդ, որոնք պահվում են Ռոտերդամի օդանավակայանի արտաքսման կենտրոնում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Էմիգրանտները բողոքում են, որ իրենց վերաբերվում են ինչպես հանցագործների, գրեթե չեն թողնում լքել խցերը, իսկ հետագա ճակատագրի մասին որոշմանը պետք է շատ երկար սպասել: Արդարադատության նախարարության վստահեցմամբ՝ հացադուլավորները գտնվում են բժշկական վերահսկողության ներքո, նրանց հետ բանակցություններ են անցկացվում:
Նիդերլանդների նման կենտրոններում էմիգրանտների պահման խնդիրը հասարակության և քաղաքական գործիչների հատուկ ուշադրության կենտրոնում է ռուս Ալեքսանդր Դոլմաթովի հետ տեղի ունեցած ողբերգությունից հետո: Այս տարվա հունվարի 17-ին նա ինքնասպան էր եղել Ռոտերդամի արտաքսման կենտորում, այն բանից հեո, երբ Նիդերլանդներում քաղաքական ապաստանի տրամադրման հարցում մերժում էր ստացել: