Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում բացվել է աշխարհի ամենափոքր կինոթատրոնը, հայտնում է FlashNord-ը: Այն թերթի վերասարքավորված կրպակ է, որը հաշվարկված է 2 հանդիսատեսի համար:
Սրահի բցումը նվիրված է Տրոմսյոի 26-րդ միջազգային կինոփառատոնի աշխատանքին: Ամեն օր կինոթատրոնում հնարավոր կլինի դիտել 1 ֆիլմ: Կազմակերպիչների խոսքերով՝ ձայնն ու պատկերը սովորական սրահից վատը չեն լինի: Ֆիլմերը կհեռարձակի կինոմեխանիկը:
Առաջիկա ցուցադրությունների բոլոր տոմսերը վաճառվել են: Աշխարհի ամենափոքր կինոթատրոնում ֆիլմ դիտել ցանկացողները վճարել են 500 նորվեգական կրոն:






































