SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է կայքը, նշված քրգործը հարուցվել է հունվարի 6-ին Երևանում 16-ամյա երեխային դանակի բազմաթիվ հարվածներով մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով: Այդ օրը, ժամը 21:20-ի սահմաններում, «Արաբկիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ կրծքավանդակի և վերին վերջույթների բազմաթիվ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Մամիկոնյանց փողոցի 25 շենքի 30 բնակարանի բնակիչ, 16-ամյա Խաչիկ Գևորգի Ղազանչյանը:
Մանրամասները՝ shamshyan.com-ում








































