Իտալիայի Վիտերբո նահանգում ծաղկել է աշխարհում վարդակակաչների ամենամեծ հավաքածուն, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Հավաքածուն, որը Mountan di Vitorchiano բուսաբանական կենտրոնում զբաղեցնում է 15 հա տարածք, բաղկացած է 600 տեսակի ավելի քան 200 հազար վարդակակաչներից:
Անցած դարի 80-ականներին բացված բուսաբանական կենտրոնը հայտնի է այդ բույսի՝ այսօրվա դրությամբ հայտնի բոլոր տեսակների հիբրիդների ուսումնասիրմամբ:
Այս տարվա գլխավոր ծաղիկ է ընտրվել «կորալե գահը»: Կենտրոնում հաշվվում է այդ բացառիկ բույսի շուրջ 80 նմուշ, որը բնության մեջ հանդիպում է միայն 2 հազար մետրից ավելի բարձրության վրա չինական Գանսյու նահանգում:







































