Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց բողոքի ակցիա կատարած և 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը շարունակում է հացադուլը:
Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից՝ հավելելով, որ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար, և նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
Հիշեցնենք, որ Կյուրեղյանը հացադուլ է սկսել հունվարի 14-ին, ի պաշտպանություն կալանավորված «Նոր Հայաստան փրկության ճակատի» ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի, ով հացադուլ սկսելուց 2 օր անց դադարեցրեց այն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում











































